Շավիղ icon

Շավիղ

Josiah Pippin
Free
10+ downloads

About Շավիղ

Լավագույն վայրը, որտեղ կարելի է բացահայտել Աստծուն, կամ ինչպես ճանաչել և հետևել Նրան , Ձեր իսկ հյուրասենյակն է՝ այլ մարդկանց՝ քո մտերիմների և ընտանիքի ընկերակցությամբ։

Շավիղ հավելվածը՝ տեքստային և ձայնային ուղեցույցները, ինչպես նաև Աստվածաշնչային խոսքերը, ձեր փոքր խմբին՝որպես Հիսուսի աշակերտների կընձեռի իրական, պարզ և հեշտ վերարտադրվող օրինակներ՝ կիրառելի կյանքի համար։ Իրականում, երբ հավաքվում եք ձեր հյուրասենյակում, երբ բացհայտում եք Աստծո սկզբունքները և գործելաոճը, այնուհետև երբ բաժնեկցում եք դա ուրիշների հետ, դուք նպաստում եք, որ ուրիշներն էլ խմբեր կազմեն և աճեն Քրիստոսի մեջ՝ այս անգամ հավաքվելով իրենց հյուրասենյակում։

Որպես օրինակ վերցնելով բույսի աճի փուլերը, խմբավորված այս ճամփորդությունները դասակարգված են չորս բաժիններում ՝ Սկսել, Հետևել, Աճել և Հավաքվել։ Սրա օգնությամբ յուրաքանչյուր խումբ կարող է որոշել, թե որտեղից է ցանկանում սկսել։ Յուրաքանչյուր ճամփորդություն իր հերթին բաղկացած է երեք բաժնից, որը խմբի ցանկացած անդամ կարող է վարել։ Անհամբեր սպասում ենք, որ դուք անձամբ վերապրեք և համոզվեք՝ տեսնելով ձեր աճը և թե ինչպես է մի շաբաթվա հավաքույթը փոխկախակցված հաջորդ շաբաթվա հավաքույթի հետ։ Սա կյաքի մի շավիղ է։

Շավիղ հավելվածը, ընդմիշտ և հավիտյան անվճար է։ Նրանում կան բազում եղանակներ և հիշեցումներ, որոնք կօգնեն ձեզ ուրիշների հետ բաճնեկցել ճամփորդությունների խմբավորոված փաթեթները, կամ որևէ ճամփորդության PDF կամ MP3 ֆայլը։ Հավելվածում կան նաև օգտակար ուսուցողական շարժանկարներ, տեղեկություն, թե ինչպես կարելի է կապ հաստատել ուղեկցորդի հետ, լրացուցիչ թեմաներ կյանքի տարբեր բնագավառների առնչությամբ, ինչպես նաև ապահովության համար էկրանի փակման հնարավորություն, և այլն։
- Կատարյալ է փոքր խմբերի համար՝ որոնք ցանկանում են աճել և դառնալ Հիսուսի պտղաբեր և գործուն աշակերտներ։
- Օգտագործվում է Աստվածաշնչի բացահայտման սերտողության մեթոդը (DBS), որը կիրառվում է աշխարհում հազարավոր մարդկանց կողմից։
- Այստեղ առկա են բազմատեսակ ճամփորդություններ, որոնց օգնությամբ յուրաքանչյուրը կարող է աճել Հիսուսին ճանաչելիության իր կետից։
- Ճամփորդությունները առկա են թե՛ տեքստային և թե՛ ձայնային տարբերակով։
- Մշտապես համալրվող թեմատիկ ճամփորդություններ՝ կյանքի կարևոր բնագավառների առնչությամբ, ինչպես օրինակ ՝ սեր, ամուսնություն, հույս, հալածանք, հավատք և այլն։